Փարիզի քաղաքապետարանը հաստատել է Ելիսեյան դաշտերում տոնական միջոցառումների կազմակերպման պլանը, չնայած նրան, որ համացանցով կոչեր են հնչում դեկտեմբերի 31-ին «դեղին բաճկոնների» շարժման նոր ակցիաների անցկացման մասին:
Փարիզում չեղյալ չեն հայտարարել Ամանորի միջոցառումները
Միջոցառումներ են նախատեսված Հաղթական կամարի մոտ, որոնք ավարտվելու են տոնական հրավառությամբ։
«Դեղին բաճկոնները» Ֆեյսբուքում տարբեր խմբերում նոր ակցիաների կոչ են անում։ Ավելի քան 9000 օգտատեր հաստատել է իր մասնակցություն, շուրջ 70 հազարը հայտարարել է, որ հետաքրքրված է այդ իրադարձությամբ։ Խմբերից մեկում առաջարկ է արվել հավաքվել դեկտեմբերի 29-ին, նաև առաջարկություն կա դեկտեմբերի 31-ի հունվարի 1-ի գիշերը հավաքվել հենց Ելիսեյան դաշտերում։