Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Մեծ թատրոնում Նոր տարվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ընթացքում հայտարարել է, որ անցնող տարին յուրահատուկ էր և տարբեր յուրաքանչյուրի համար:
Վլադիմիր Պուտինը նշել է անցնող տարվա գլխավոր իրադարձությունները
Երկրի ղեկավարի խոսքով՝ անցնող տարին «յուրահատուկ էր և տարբեր բոլորի համար»: «Այնուամենայնիվ եղել է այն, ինչ միավորում է մեզ բոլորիս. խոշոր իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս», - նշել է Պուտինը: Այդ իրադարձությունների թվում նա նշել է Ղրիմի կամրջի բացումը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Պուտինը հատուկ երախտագիտություն է հայտնել Կամավորների տարվան մասնակցած մարդկանց, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել զինծառայողներին մարտական առաջադրանքների իրականացման ժամանակ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ հետ, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Բորիս Ելցինի այրի Նաինա Ելցինան: