Կինոյի միջազգային օրը կինեմատոգրաֆիստների, ոլորտի մյուս աշխատակիցների եւ ողջ աշխարհում այս զարմանահրաշ արվեստի սիրահարների տոնն է։
Այսօր Կինոյի միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1895թ․ դեկտեմբերի 28-ին Փարիզի «Գրանդ կաֆե» սրճարանում, որ Կապուցինների փողոցում է, անցկացվեց Լյումեր եղբայրների առաջին կինոսեանսը։ Հենց այս ամսաթիվն էլ դարձավ Կինոյի միջազգային տոնը նշելու օրը, հայտնում է News.am-ը։