Artsakhpress

Սպորտ

ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի համար 2018-ը ձեռքբերումների տարի էր. գլխավոր մարզիչ

ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել 2018 թվականին կառույցի կողմից իրականացրած աշխատանքների արդյունքների ամփոփում:

ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի համար 2018-ը ձեռքբերումների տարի էր. գլխավոր մարզիչ

ԱՀ  ուշու  քունգ  ֆուի  ֆեդերացիայի  համար  2018-ը   ձեռքբերումների  տարի  էր. գլխավոր  մարզիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը   ֆեդերացիայի  սաները  հանդես  են  եկել  ցուցադրական   վարժանքներով, իսկ  Ստեփանակերտի  մշակույթային   կենտրոնների   անդամներն  էլ՝  երգ  ու  պարով: 
Ֆեդերացիայի  կողմից  վերջերս  կազմակերպված   գոտիների որակավորման  քննության հաղթողներն  իրենց  մարզիչներից ստացել  են  համապատասխան  գույնի  գոտիներ:
Ցուցադրվել  է   ֆեդերացիայի    մեկամյա  գործունեության  մասին   պատմվող   տեսանյութ: Մարզիկների   ծնողներն  իրենց  ելույթներում  շնորհակալություն  են  հայտնել   ֆեդերացիայի  անդամներին՝  ասելով, որ   նրանց քրտնաջան   աշխատանքը մեծ  դեր  է  կատարում   նաև մատաղ  սերնդի   դաստիարակության  գործում:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   ԱՀ  ուշու  քունգ  ֆուի  ֆեդերացիայի  գլխավոր  և ԱՀ  վաստակավոր  մարզիչ     Դավիթ  Գրիգորյանն  ասել է, որ  իրենց գործունեությունը  հիմնված  է  առաջին  հերթին  հավատի և վստահության  վրա:
Նա  նշել է, որ   տարվա  ընթացքում  եղել   են  շատ  դժվարություններ, որոնք իրենք  հաղթահարել են: Ունեցել են  վերելքներ, բայց նաև  հիասթափություններ: Ֆեդերացիան  շատ  խնդիրներ  ունի լուծելու, որոնք  ըստ   պատասխանատուի՝ ժամանակի  ընթացքում հարթվելու  է   համակարգված  աշխատանքի   շնորհիվ:
«Տարվա  ընթացքում  գրանցել ենք  լուրջ     ձեռքբերումներ, այդ  թվում՝  ֆեդերացիայի  սան Արսեն  Բաղրյանը  Բրազիլիայում մասնակցելով  ուշու  քունգ  ֆուի  երիտասարդների  աշխարհի  առաջնությանը  նվաճել  է  չեմպիոնի  տիտղոսը, իսկ  Վարդան Աբրահամյանը  դարձել  է  այդ  մրցաշարի բրոնզե  մեդալակիր: Իսկ  ուշու  քունգ  ֆուի  Եվրոպայի   մեծահասակների  առաջնությունում  Հայկ  Գասպարյանը   և   Դավիթ  Կասումյանն արժանացել  են   բրոնզե  մեդալների»,- ասել  է  Դ.  Գրիգորյանը  և  ընդգծել, որ 2019  թվականին  իրենք  կշարունակեն  լուրջ    աշխատանքներ  իրականացնել՝    էլ  ավելի  մասսայականացնելու  և    զարգացնելու  մարզաձևը:
Նա  նաև նշել  է, որ  բացի  Ստեփանակերտից, ֆեդերացիան  մասնաճյուղեր  ունի  նաև    Մարտունի  քաղաքում  և   շրջանի  Նոր  շեն, Աշան,  Վազգենաշեն, Բերդաշեն, Գիշի  համայնքներում: Ֆեդերացիայի   մարզիկների  թիվը   հասնում  է  500-ի: 
 
ԱՀ  ուշու  քունգ  ֆուի  ֆեդերացիայի   նախագահը  զրույցի  վերջում  շնորհավորել է    արցախցիների  և  ողջ  հայության գալիք  Ամանորն  ու  Սուրբ  Ծնունդը  և  մաղթել   նորանոր   հաղթանակներ  ու վերելքներ:   

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search