Artsakhpress

Քաղաքական

Երկու հայկական հանրապետությունների հարաբերությունները պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա. Աշոտ Ղուլյան

Ազգային ժողովը անցնող տարվա ընթացքում շարունակել է աշխատանքը միջխորհրդարանական կապերն ընդլայնելու ուղղությամբ:

Երկու հայկական հանրապետությունների հարաբերությունները պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա. Աշոտ Ղուլյան

Երկու հայկական հանրապետությունների հարաբերությունները պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա. Աշոտ Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ մանրամասնելով, որ այդ հարթության մեջ ամենաինստիտուցիոնալ և կազմակերպված հարաբերությունները ՀՀ Ազգային ժողովի հետ ձևավորած միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովն է:
«Մեզ համար առաջնահերթություն է միջխորհրդարանական կապերը զարգացնել այն երկրների հետ, որոնք մշտական հետաքրքրություն են ցուցաբերում Արցախի հանդեպ: Ինչի արդյունքում ձևավորվել են հինգ բարեկամական  խմբեր: Դրանցից առաջինը ստեղծվել է 2012 թվականին Լիտվայի Սեյմասում, որին հաջորդել է Ֆրանսիայի հետ բարեկամության խմբի ձևավորումը: Հարաբերությունները կարգավորվում են տարբեր ձևաչափերով: Բայց բոլոր դեպքերում մեզ համար նպատակն ընդհանուր է՝ մեր երկրի միջազգային ճանաչումը, որը կփորձենք իրականացնել նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման միջոցով»,- նշել է Ա. Ղուլյանը:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև ՀՀ-ում ձևավորված նոր խորհրդարանին և ընդգծել, որ համագործակցությունը նրանց միջև շարունակվելու է:
«Ունենք երկու հայկական հանրապետություն, որոնց հարաբերությունները, անկախ քաղաքական փոփոխություններից, պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա՝ հաշվի առնելով համազգային խնդիրները և ընդհանուր նպատակները»,- նշել է Ա. Ղուլյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search