Artsakhpress

Վերլուծական

Հեղինակային․ «2018 թ․ ԼՂ հակամարտության հաղթանակի հերթական տարին էր»

Եթե տարեմուտի շեմին ամփոփելու լինենք անցնող թվականն Արցախի համար, ապա պետք է արձանագրենք, որ այս տարի ևս մենք հաղթեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և այս տարին ևս մեկ քայլով մոտեցրեց մեզ բաղձալի վերջնական հաղթանակին։

Հեղինակային․ «2018 թ․ ԼՂ հակամարտության հաղթանակի հերթական տարին էր»

Հեղինակային․ «2018 թ․ ԼՂ հակամարտության հաղթանակի հերթական տարին էր»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ասելիքը տարբեր եղանակներով կարելի է պարզաբանել, սակայն սույն շարադրանքի շրջանակներում բավական է ամրագրել այն իրողությունը, որ այսօրինակ հակամարտությունները, որոնցից աշխարհում շատ է հանդիպում, ունեն ժամանակային շատ երկար ընդգրկում։ Դրանք ո՛չ մեկ օրում են սկսվում, ո՛չ առավել ևս՝ մեկ օրում ավարտվում։ Դիցուք Արցախի օրինակը։ Այն, որ այսօր Արցախն իր ամբողջ տարածքով հայկական է, հետևանքը չէ սոսկ 1988-1994 թթ․ տեղի ունեցած իրադարձությունների։ Դա շատ ավելի հին ու տևական գործընթացների արգասիք է, որոնցից մի շղթայի մասին ժողովրդական նարատիվը շատ լավ ձևակերպում է տվել՝ «Նժդեհը որ Զանգեզուրը չպահեր, էսօր Ղարաբաղ էլ չէինք ունենա»։ Եվ այն, որ վաղն Արցախն իր ամբողջ տարածքով մերն է լինելու, հետևանքը չի լինելու ապագայի որևէ կամայական պահին որևէ առանձին վերցրած եղելության՝ լինի դա ինչ-որ բանակցություն, արտաքին միջամտություն կամ թեկուզ երկրորդ հաղթական պատերազմ։ Դա լինելու է արգասիքը 1994 թ․-ից հետո մեր արածի՝ պատկերավոր ասած՝ սկսած Հայաստանում և կոնկրետ Արցախում մանկապարտեզների շենքային պայմանների ու դպրոցական մատյանների դիզայնի բարելավումից՝ վերջացրած նոր ազատագրված տարածքների վերաբնակեցումից ու բանակաշինությունից։
Կա ևս մեկ կարևոր առանձնահատկություն, որ բնորոշ է այսօրինակ հակամարտություններին, և որը հուշում է, որ մենք հաղթական ընթացքի մեջ ենք ԼՂ հարցում։ Բանն այն է, որ նմանատիպ հակամարտությունները, որպես կանոն, չեն լուծվում փոխզիջումների հիման վրա, ինչպես ընդունված է ներկայացնել և կարծել։ Ընդհակառակը, դրանք վերջ ի վերջո, պարզ լեզվով ասած, լուծվում են կողմերից մեկի պարտությամբ։ Եվ դա շատ բնական է, քանզի հողն, ըստ էության, անբաժանելի է, «անփոխզիջումելի»։ Մի կողմ թողնելով քաղաքական կոռեկտությունը՝ պետք է ի հավաստումն ասածիս փաստեմ, որ երևակայելի ապագայի կտրվածքով Լեհաստանը կորցրել է իր «արևելյան հողերը» և համակերպվել դրա հետ, Գերմանիան՝ Սուդեթը և հայտնի Էլզաս-Լոթարինգիան, մենք՝ պատմական Հայաստանի արևմտյան հողերը, Ճապոնիան՝ ոչ պակաս հայտնի կղզիները, հույները՝ Կիպրոսի մի մասը, սերբերը՝ Կոսովոն, արաբները՝ Երուսաղեմը, Վրաստանը՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան, Ուկրաինան՝ Ղրիմը և կարծում եմ՝ նաև արևելյան շրջանները։
Ընթերցողը կարող է առարկել, որ մեր դեպքի տարբերությունն այն է, որ Ադրբեջանը չի համակերպվել իրականության հետ և սպառնում է զենքի ուժով փոխելու այն։ Այո՛, մեր դեպքում ռազմական հավասարակշռությունը շատ ավելի նուրբ ու համազոր է, սակայն, ինչպես վերևում ակնարկեցի, այն համընդհանուր բալանսը որոշող միակ գործոնը չէ։ Բերեմ խիստ պարզ, բայց և անչափ պատկերավոր օրինակ․ հրադադարից անցել է շուրջ 25 տարի, այս ընթացքում «7 շրջաններից» առնվազն չորսում հաստատվել են տասնյակ հազարավոր հայեր, ապրել, կառուցել, շենացրել, բազմացել, մահացել ու հողին հանձնվել այնտեղ, և այդ մարդկանց ու շատ շատերիս ընկալումներում դա արդեն տուն ու հայրենիք է։ Եվ հակառակը՝ 1992-1993 թթ․-ին այդտեղից հեռացած ու չվերադարձած ադրբեջանցիներն օրեցօր բնական՝ կլինիկական պատճառներով հեռանում են Երկիր մոլորակից, և դա անշրջելի պրոցես է…
Այո՛, ճիշտ է՝ մեր դեպքում ռազմական հավասարակշռությունը շատ ավելի նուրբ ու համազոր է, և նաև դա է խոսում այն բանի օգտին, որ ներկայիս Ադրբեջանը երբեք չի գնա «իսկական», այն է՝ ջախջախման ու ամբողջ Արցախի գրավման նպատակ հետապնդող պատերազմի։ Ենթադրելի է, որ այդ երկրի վերնախավը շատ լավ գիտի, թե ինչ փխրուն հիմքերի վրա է այսօր կերպավորվում իրենց երիտասարդ ազգ-պետությունը, և թե տևական պատերազմը տնտեսական ծայրահեղ բարդություններից զատ՝ ինչ այլ բացասական հետևանքների կարող է հանգեցնել՝ նպաստելով նաև Հայաստանի ու հայության ամբողջ ներուժի համախմբմանը։
Ուստի 2019 թ․-ին և հաջորդական տարիներին Ադրբեջանի միակ քիչ թե շատ իրատեսական ռազմավարությունը շարունակելու է մնալ «հյուծման պատերազմը»՝ անկախ դրա դրսևորման ձևերից ու ծավալներից (2016 թ․ ապրիլյան մարտերը նույնպես «հյուծման պատերազմի» մաս էին՝ անկախ դրանց հարաբերական ինտեսիվությունից)։ Ադրբեջանի միակ քիչ թե շատ իրատեսական քաղաքական նպատակը, որ նա կփորձի լուծել նաև ռազմական ճանապարհով, շարունակելու է մնալ Արցախի հարցում ներհայաստանյան կոնսենսուսը քանդելը և «մեկ ա՝ սենց որ գնա, կրված ենք» վախ-մտայնության ներշնչման միջոցով Արցախից այս կամ այն կերպ հրաժարվելու և/կամ դրա համար հավուր պատշաճի չպայքարելու տրամադրություններ հարուցելը։ Եվ ամեն հաջորդ տարի, ինչպես 2018 թ․-ին, երբ նրանք ձախողում են այս նպատակին հասնելը, երբ Քաշաթաղում ու Շահումյանում նոր մանկիկներ են լույս աշխարհ գալիս, իսկ Ղուզանլիում, Սումգայիթում, Բաքվում կամ Ռուսաստանում ապաստանած նախկին ղարաբաղաբնակ ադրբեջանցիները հրաժեշտ են տալիս այս աշխարհին, մենք հաղթում ենք, հետևաբար մենք «կրված չե՛նք»։
                                                                                                                                  Էդգար Էլբակյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search