Artsakhpress

Ռազմական

Այս օրերին զինվորների տրամադրությունն երկակի է. Դավիթ Բաբայան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս տարվա առաջին օրերին իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, կան թեթև խախտումներ։

Այս օրերին զինվորների տրամադրությունն երկակի է. Դավիթ Բաբայան

Այս օրերին զինվորների տրամադրությունն երկակի է. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը շփման գծում։

«Այդ խախտումները, իհարկե, երբևէ իսպառ չեն վերացվել, բայց համեմատական առումով ցածր են։ Ընդհանուր առմամբ կայուն է իրավիճակը»,-ասաց նա։

Դ. Բաբայանի խոսքով, կարելի է ասել, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իրավիճակն ավելի հանգիստ է։

Հարցին, թե այս օրերին զինվորների տրամադրությո՞ւնն էլ է տոնական, Դ. Բաբայանն ասաց. «Երկակի տրամադրություն։ Իհարկե, տոնական, զուգահեռաբար կրկնակի զգոնության իրավիճակ է։ Իհարկե, զգոնությունն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պետք է բարձր լինի, բայց տոնական օրերին կրկնապատկվում, եռապատկվում է  այդ զգոնությունը։ Հակառակորդը սովորություն ունի՝ միշտ տոնական, ազգային, կրոնական տոներին, նույնիսկ միջազգային տոների օրերին խախտումներ է իրականացնում, ահաբեկչական իր քաղաքականությունն ավելի թեժացնում է։ Այդ պատճառով զինվորների տրամադրությունը երկակի է՝ տոնական գումարած կրկնակի, եռակի զգոնության  մթնոլորտ»։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search