Artsakhpress

Հասարակական

Ղազախական հեռուստաալիքը պարզել է, որ Կարագանդայում մահվան ելքով բախման գործով ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքն ուշագրավ անդրադարձ է կատարել օրերս Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքին, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը վիրավորվել են:

Ղազախական հեռուստաալիքը պարզել է, որ Կարագանդայում մահվան ելքով բախման գործով ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով

Ղազախական հեռուստաալիքը պարզել է, որ Կարագանդայում մահվան ելքով բախման գործով ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռեպորտաժի հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ կասկածյալների ինքնությունը հունվարին 2-ին և 3-ին արմատապես տարբերվել է: Մասնավորապես՝ հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական, փոխանցում է tert.am-ը:

Ռեպորտաժում նշվում է, որ Ղազախստանի հայկական համայնքը բավական ակտիվ է տարբեր ոլորտներում, սակայն հայերի կողմից ղազախների նկատմամբ ագրեսիվ վարքի դրսևորում երբևիցե չի նկատվել:

Հայտնի է, որ դանակահարության գործով երեք մարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

«Նրանց կալանավորել են 2 ամսով: Բացի այդ, կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ, որը թաքնվել է իրավապահ մարմիններից և հետախուզման մեջ է գտնվում, նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երեք կասկածյալներին այսօր տեղափոխել են քննչական մեկուսարան:

Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդկանց խումբն Ամանորի գիշերը ծեծկռտուք է սարքել ռեստորանի մոտ, ինչի հետևանքով մեկ զոհ է գրանցվել:

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ կռիվը ծագել է երկու խմբի միջև և ազգամիջյան բախման բնույթ չի կրել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search