Artsakhpress

Ռազմական

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի առնչությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի առնչությամբ ` այն համարելով անօրեն միջամտություն ու ոտնձգություն:

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի առնչությամբ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի առնչությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
 
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում»,- նշված է հայտարարության մեջ։
 
Armtimes.com կայքը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ոտքերով հարվածել ավտոբուսի դռներին, հայհոյանքներ հնչեցրել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search