Artsakhpress

Ռազմական

Արցախում ձմեռային զորակոչը մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ

Արցախի Պաշտպանության բանակի կենտրոնական հավաքակետում հունվարի 9-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված 2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին:

Արցախում ձմեռային զորակոչը մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ

Արցախում ձմեռային զորակոչը մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ում ծառայությունն ավարտող ավագ եղբայրներին փոխարինելու եկած առաջին նորակոչիկներին շնորհավորելու և իրենց խորհուրդներն ու մաղթանքները փոխանցելու էին եկել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ:


Շնորհավորելով օրվա հերոսներին հայրենիքի պաշտպանի` սահմանադրությամբ իրենց վերապահված առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, նորակոչիկների արագ հարմարման և լիարժեք զինվորականներ դառնալու համար, հանգամանք, որը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու կարևոր նախապայմաններից է:


Միջոցառման ավարտին, բանակի հրամանատարն ու բոլոր ներկաները շփվել են նորակոչիկների հետ, հետաքրքրվել ծառայության առաջին տպավորություններով և առկա խնդիրներով: Կարեն Աբրահամյանը բոլոր զինակոչիկներին անձամբ հանձնել է զինվորական աղոթագրքեր, որից հետո ներկա գտնվել նաև ծառայության հետագա վայրերի ընտրության նպատակով կազմակերպված վիճակահանությանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Search