Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման միջադեպի մասնակիցներից Մերուժան Ոսկանյանը ներկայացել է ռազմական ոստիկանություն:
Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման միջադեպի մասնակից Մերուժան Ոսկանյանը ներկայացել է ռազմական ոստիկանություն
ՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Քիչ առաջ ՌՈ ներկայացավ նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը»,- գրել է Հովհաննիսյանը։