Artsakhpress

Հասարակական

Պետնախարար Մարտիրոսյանը բնական գազի օգտագործման անվտանգության խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 9-ին հրավիրել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բնական գազի շահագործման հետ կապված անվտանգության խնդիրներին:

Պետնախարար Մարտիրոսյանը բնական գազի օգտագործման անվտանգության խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Պետնախարար Մարտիրոսյանը բնական գազի օգտագործման անվտանգության խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պետական նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել շմոլ գազից հանրապետության տարածքում թունավորման դեպքերի վերջին տարիների վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի խստացնել վերահսկողական մեխանիզմները: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ տեսչական արդյունավետ գործառույթներ իրականացնելու համար միայն մարդկային գործոնը բավարար չէ, և ամբողջ աշխարհում վաղուց կիրառվում են նաև տեխնիկական տարբեր միջոցներ:
«Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունը դարձնել ավելի արդյունավետ: Այսինքն հնարավոր վթարներից և դժբախտ պատահարներից խուսափելու համար պետք է հետևողական լինել բազմաբնակարան շենքերի ծխնելույզների, բնակարանների ներտնային ցանցի պարբերաբար ստուգման, գազի օգտագործման կաթսաների, անվտանգության համակարգերի ուսումնասիրման և դրանց տեխնիկական զննության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու գործում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և առաջարկել պատկան մարմիններին կարճ ժամանակամիջոցում կատարել համակողմանի ուսումնասիրություն՝ համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խնդրի շուրջ հանրության շրջանում լրատվամիջոցներով ավելի լայն լուսաբանման, բացատրական լրացուցիչ աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև գազամատակարարող ընկերության և պետական ու համայնքային կառույցների արդյունավետ փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

ՊԲ մարտական դիրքում ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 88.7 մլն դրամ. Ֆիննախ

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Ադրբեջանի ԶՈւ-ն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել

Search