Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը հայտնել է ասորական եկեղեցու կառուցման մասին։
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ասորական եկեղեցի է կառուցվելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարգար Եսայանը Twitter–ի իր էջում գրել է. «Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զրոյից ասորական եկեղեցի է կառուցվելու Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում։ Սա հնարավոր է դարձել նախագահ Էրդողանի կամքի եւ հետեւողականության շնորհիվ»։