Ֆրանսիան Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն ժամանակ, երբ քաղաքական լուծում կգտնվի:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել Է Սիրիայից զորքերի դուրսբերման պայմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները 2014 թվականից Իրաքում եւ Սիրիայում գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ: Սիրիայում գործում են մոտավորապես 2 հազար ամերիկացի զինվորականներ, որոնք «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ միասին տարածքներ են վերահսկում երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում:
«Առկա Է մեր ռազմական ներկայությունը Իրաքում, մենք փոքրաթիվ ուժերով ենք ներկա Սիրիայում: Իհարկե, երբ գտնվի քաղաքական լուծում, մենք դուրս կգանք այնտեղից»,-ասել Է լե Դրիանը CNews հեռուստաալիքի եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: