Artsakhpress

Տնտեսական

Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել կենդանատեսակների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ:

Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ

Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն պետք է բացառվի ընդհանրապես: Գիտեմ, որ Ամանորից առաջ մի քանի դեպք է բացահայտվել, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության գործում առանձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու»,- կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Միաժամանակ նա նշեց, որ այսօր զեկուցագիր է ստացել այն մասին, որ ի հեճուկս որոշումների՝ Սևանա լճի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է: «Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ: Մենք արդեն այս հարցը քանի անգամ քննարկում ենք, այստեղ մենք պետք է իսկապես մտածենք երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Այդ լուծման մեթոդը կազմակերպական որոշակի լուծումների հասնելն է Սևանա լճում: Համենայն դեպս, այն զեկուցագիրը, որ ես ստացել եմ, նշվում է մեր մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկի: Դա, իհարկե, կքննարկենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը կոչ արեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարի հետ քննարկել այդ թեման և կոնկրետ լուծումներ առաջարկել երկարաժամկետ առումով: «Ինչքան հասկացա, հիմա սիգի վերարտադրման համար կարևոր փուլ է, և կարծես այդտեղ շատ բան առնվազն չենք անում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search