Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Քաշաթաղի շրջանի հարավային թևում ծխախոտագործության զարգացման համար նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի:

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որում մասնավորապես ասված է.
«Այս տարի Քաշաթաղի շրջանի հարավային թևի՝ վերջին տարիներին մեր ամենածաղկող համայնքներից մեկում՝ Իշխանաձորում, ծխախոտի մթերման համար չորանոցներ կկառուցվեն: Մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային այս ծրագրի շուրջ համաձայնությունն օրեր առաջ ձեռք ենք բերել «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի հետ կայացած հանդիպման ընթացքում:
Կարծում եմ՝ Քաշաթաղի հարավային թևում, որտեղ առկա են մեծաքանակ բերրի հողատարածքներ, ոռոգման ջուր և բարենպաստ կլիմայական պայմաններ, ծխախոտագործությունը մեծ հեռանկարներ ունի: Իսկ տարեցտարի բնակչության բնական և մեխանիկական աճ գրանցող համայնքի համար բնական է, որ նոր աշխատատեղերի, լրացուցիչ եկամուտներ ապահովող հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը շատ մեծ է: Ի դեպ, արևադարձային տարբեր կուլտուրաների աճեցման հաջող փորձ ունեցող իշխանաձորցիների և տարածաշրջանի բնակչության համար մշակաբույսը նոր է, բայց, համոզված եմ, որ ճյուղն ավելի քան եկամտաբեր է լինելու:
Ծրագիրը կյանքի կոչելու և այդ կարևոր ներդրումն անելու համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Միքայել Վարդանյանին և Վարդանյան ընտանիքին: Շնորհիվ Վարդանյանների ունեցած պատրաստակամ վերաբերմունքի և, իհարկե, մեծ հայրենասիրության՝ այսօր Արցախում ունենք ներդրումային և բարեգործական բազմաթիվ իրականացված նախագծեր: Կարծում եմ՝ բավարար է նշել միայն ծխախոտագործությամբ զբաղվող մի քանի տասնյակ կայացած տնտեսությունների, ստեղծված հարյուրավոր աշխատատեղերի, ինչպես նաև Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի կառուցման գործում նրանց ունեցած մեծ ավանդի մասին»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Search