Artsakhpress

Տնտեսական

Թուրքիայից Հայաստան ներմուծվող մինչեւ 50 կգ լոլիկը մաքսային ձեւակերպում չի ստացել. Անանյան

2018թ. ամռանն իրականացրած նորամուծության արդյունքում, որով ֆիզիկական անձանց ուղեկցող բեռում թույլատրելի քանակությունը բարձրացվեց՝ մինչեւ 50 կգ, ինչը նպաստեց մաքսանենգ ճանապարհով լոլիկի ներկրմանը Թուրքիայից:

Թուրքիայից Հայաստան ներմուծվող մինչեւ 50 կգ լոլիկը մաքսային ձեւակերպում չի ստացել. Անանյան

Թուրքիայից Հայաստան ներմուծվող մինչեւ 50 կգ լոլիկը մաքսային ձեւակերպում չի ստացել. Անանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հաղորդում է news.am:
«Ասեմ, որ այդ 50 կիլոներով, բավականին մեծ քանակությամբ, մաքսանենգ ճանապարհով, այդ թվում, լոլիկ է ներմուծվել Հայաստան: Դրա վերաբերյալ մենք տեղեկատվություն չունենք, մի պարզ պատճառով, որ  դրանք մաքսային ձեւակերպում չեն ստացել: Շատ դեպքերում տաս կամ քսան տոննայանոց  բեռնատարներն եկել են եւ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ չեզոք գոտում  դատարկել են իրենց բեռը, եւ  մարդիկ հիսուն կիլոներով ներկրել են այդ բեռը Հայաստան: Եւ շատ դեպքերում մենք չենք կարողացել որեւէ հսկողական գործառույթ անել, զուտ այն պատճառով, որ մեր ծառայություն կատարողների առօրյա աշխատանքային գործունեությունը վտանգի տակ է դրվել այդ քաղաքացիների պատճառով»,- ասաց Անանյանը:
Նա տեղեկացրեց, որ 2019թ. հունվարի 1-ից, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում  կանոններ են փոխվել, եւ ուղեբեռի առավելագույն չափը սահմանվել է 25 կգ, իսկ առավելագույն արժեքային չափը սահմանվել է  500 եվրո, կառավարությունը քննարկել է այդ խնդիրը, եւ որոշում կայացնելուց հետո կոշտ պայքար է մղելու ստեղծված վիճակի դեմ:
«Կառավարության որոշմամբ ուղեբեռի թույլատրելի քանակությունը բարձրացնելիս, մենք նպատակ ունեինք աջակցել բնակցությանը, որ իր կենցաղային նպատակների համար ավելի մեծ քանակությամբ ուղեկցող բեռ ներկրի»,- ասաց Անանյանը՝ նշելով, որ հիմա, ըստ օրենքի, նրանք իրավունք չունեն հարկել մինեւ 50 կգ ուղեբեռը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search