Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է հանել Zhongxin 2D հեռահաղորդակցական արբանյակը:
Չինաստանն ուղեծիր է հանել 2019 թվականի առաջին արբանյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հաղորդում է tert.am-ն՝ «Սինհուա» գործակալությանը հղումով:
Նշվում է, որ արբանյակն արձակվել է «Չանչժեն-3В» հրթիռակրի միջոցով Սիչան կայանից: Այն արձակվել է տեղական ժամանակով ժամը 01:11-ին (երևանյան ժամանակով ժամը 21:11-ին):
Տվյալ արձակումն արդեն 298-րդն է «Չանչժեն» շարքի հրթիռակիրների համար: