Artsakhpress

Հասարակական

2018 թ-ին առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6 մլրդ 151մլն 800 հազար. Արայիկ Բաղրյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6 մլրդ 151 մլն 800 հազար դրամ, նախորդ տարվա 5 մլրդ 996 մլն 800 հազար դրամի դիմաց, որը համախառն ներքին արդյունքում կազմել է 2,1 %, իսկ ԱՀ պետական բյուջեում՝ 6,1%:

2018 թ-ին առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6 մլրդ 151մլն 800 հազար. Արայիկ Բաղրյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

2018 թ-ին  առողջապահության բնագավառի ծախսերը կազմել  են 6 մլրդ   151մլն  800  հազար. Արայիկ  Բաղրյանը  հանդես  է  եկել  մամուլի  ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել  է ԱՀ  առողջապահության նախարար Արայիկ  Բաղրյանը՝  նշելով, որ Արցախի առողջապահության համակարգի 2018 թվականի կատարողականը կազմել է 5 մլրդ  952 մլն   803  հազար 620 դրամ. բյուջեն կատարվել է 96,7 %-ով:
Ա.  Բաղրյանը մանրամասնել  է, որ  առողջապահության նախարարությունը 2018 թվականին ուշադրություն է դարձրել հանրապետության բնակչության առողջության պահպանման,ծննդօգնության մակարդակի, մոր և մանկան առողջության պահպանման,  բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացմանը, բոլոր բուժհիմնարկների անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով համալրման գործընթացին, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը, անվճար և արտոնյալ պայմաններում դեղորայք ստանալու իրավունք ունեցող բնակչությանն անհրաժեշտ դեղորայքով ապահովմանը, ինչպես նաև ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանն ու այլ խնդիրների:
«Նախարարությունը   շարունակել է հետևողական աշխատանքներ ծավալել համակարգը բժշկական կադրերով համալրելու ուղղությամբ: 2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներ  աշխատանքի  է ուղեգրվել 19 բժիշկ:   Արցախի կառավարության 2015 թվականի փետրվարի 25-ի թիվ 105-Ն որոշմամբ հաստատված «Այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանասական աջակցության ցուցաբերում» ծրագրի շրջանակներում 2018 թվականին 36 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն է ստացել համակարգի 36 բժիշկ:Բացի այդ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս «Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ներուժով, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Ստեփանակերտում առաջնային օղակի 42 բժիշկների համար անց է կացվել արտագնա 6 շաբաթական դասընթաց: Նշված գրասենյակի կողմից մեկնարկվել է նաև նոր եռամյա ծրագիր հանրապետության համայնքային բուժքույրերի համար, որի շրջանակներում 2018 թվականին 4 շրջանների համայնքային 120 բուժքույրերի համար տեղում կազմակերպվել է վերապապատրաստման դասընթացներ։ Կազմակերպվել են նաև տարբեր սեմինարներ՝ մասնավորապես ուռուցքաբանություն, սրտաբանություն, ընդհանուր վիրաբուժություն և էլեկտրոնային առողջապահություն թեմաներով»,-տեղեկացրել  է նախարարը:
Նա նշել  է  նաև, որ  2018 թվականին պետական պատվերի շրջանակներում Երևանի Մխիթար   Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել  22  դիմորդ: Հանրապետության շրջանները նեղ մասնագետներով համալրելու համար  Արցախի առողջապահության նախարարության միջնորդությամբ հետդիպլոմային մասնագիտացում անցնելու նպատակով կլինիկական օրդինատուրա է ընդունվել 17 բժիշկ, իսկ կլինիկական օրդինատուրան ավարտած մասնագետներից 6-ը  տեղավորվել  են  աշխատանքի: 
«Համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության ու տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ՝ ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ բարեգործական հիմունքներով, համակարգի բժիշկ-մասնագետների  մասնագիտական որակը բարձրացնելու նպատակով պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ    և  արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում: 2018 թվականին վերապատրաստվել է համակարգի 50 բժիշկ, որից 43-ը Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհիմնարկներում և 7-ը արտասահմանյան երկրներում, այդ  թվում  2-ը Ֆրանսիայում, իսկ 5-ը ՝ Ռուսաստանի  Դաշնությունում»,- ավելացրել  է  նախարարը:
 
Նա  ասել  է նաև, որ  2019 թվականի հունվարից վերակազմակերպման ձևով Հանրապետական բժշկական կենտրոնին է միացվել Ուռուցքաբանական դիսպանսերը,  իսկ «Արևիկ» մանկական բուժմիավորմանը՝ ինֆեկցիոն հիվանդանոցը։ Նշված բուժհիմնարկների միավորման արդյունքում հաստիքների կրճատում  չի կատարվել։
 
Ըստ  Ա.  Բաղրյանի՝  2019  թվականին ԱՀ  առողջապահության  կառույցը նախատեսում է բնակիչների  բուժսպասարկման մատչելիություն  և բուժման  որակի բարձրացում: 
Ասուլիսի   վերջում  նախարարը  պատասխանել  է  լրագրողների  հարցերին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search