Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային խորհուրդ է տվել իր գործերին չմիջամտել

Մեհման Հուսեյնովի հարցը մեկնաբանելու փոխարեն թող պաշտոնական Փարիզը Ֆրանսիայում ցուցարարների դեմ բռնությունները գնահատի:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային խորհուրդ է տվել իր գործերին չմիջամտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային խորհուրդ է տվել իր գործերին չմիջամտել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Trend-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով բլոգեր Մեհման Հուսեյնովի հարցով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը եւ այդ առիթով ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի կողմից Ադրբեջանի ԱԳ նախարարին ուղղված նամակը, գրում է news.am-ն:
Աբդուլաեւան նշել է, որ Մեհման Հուսեյնովի հետ կապված հարցը մեկնաբանելը, այն ժամանակ, երբ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիաները ընդգրկել են ողջ երկիրը, ծիծաղելի է:
«Այս երկրում ցուցարարների դեմ օգտագործվում են ջրցաններ, մականներ եւ բռնության այլ միջոցներ, ձերբակալվել է ավելի քան 4,500 ցուցարար: Ադրբեջանը հուսով է, որ Ֆրանսիայում ձերբակալված ցուցարարների դեմ մեղադրանքները կհանվեն եւ շուտով նրանք ազատ կարձակվեն», - նշել է  նա:
Նրա խոսքով Ֆրանսիան արդեն վաղուց հայամետ դիրքորոշում ունի, եւ դա կարող է որպես Ադրբեջանի վրա ճնշում ընկալվել:
«Հենց Ֆրանսիայի քաղաքացի Արլեմ Դեզիրը՝ զբաղեցնելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի պետքարտուղարի պաշտոնը եւ վերահսկելով հայ-ադրբեջանական հակամարտությունը, Ադրբեջանում հայտնի էր որպես հայամետ դիրքորոշում ունեցող մարդ: Հավաբանար Դեզիրը մոռնալով անաչառության սկզբունքի մասին, նախընտրել է իր երկրի դիրքերից հանդես գալ: Ուստի կարելի է նրան խորհուրդ տալ գնահատել իր երկրում ցուցարարների դեմ կիրառվող բռնությունը: Աշխարհում կատարվածը բոլոր տեսնում են: Այս ամենը երկակի ստանդարտների դրսեւորում է, որը կիրառվում է Ադրբեջանի դեմ», - ասել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

ՊԲ մարտական դիրքում ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 88.7 մլն դրամ. Ֆիննախ

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Ադրբեջանի ԶՈւ-ն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել

Search