Artsakhpress

Մշակույթ

Պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը միտված է զբոսաշրջության խթանմանն Արցախում

Այսօր՝ հունվարի 11-ին, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը միտված է զբոսաշրջության խթանմանն Արցախում

Պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը միտված է զբոսաշրջության խթանմանն Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կարևորելով կայուն զբոսաշրջության դերն ու նշանակությունը Արցախում, կայուն և համաչափ տարածքային զարգացման, հայկական մշակութային ժառանգության պահպանման, զարգացման ու խթանման, մշակութային բազմազանության ու միջմշակութային երկխոսության ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը, միջազգային համագործակցության ամրապնդման ու առավել ակտիվացման դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում՝ կողմերը պարտավորվում են անել ամեն հնարավորը՝ կարճ ժամկետում տեսանելի արդյունքներ գրանցելու համար:
Իր խոսքում ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ  2017-2018 թվականներին գործակալությունը մեծ աշխատանք է կատարել մասնավոր միջոցների ներգրավմամբ, հատկապես՝ արտասահմանյան:
 
«Համագործակցության շրջանակում կյանքի են կոչվելու «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից նախագծված և եվրոպական դոնոր կազմակերպության կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրեր: Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ մեր համագործակցությանը տրվում է իրավական ձևակերպում: Գործակալության հետ աշխատելու փորձ արդեն իսկ ունենք՝ մասնավորապես միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների մասնակցության ձևաչափով: Ծրագրերը բազմաթիվ են: Բավականին հետաքրքիր է հասարակական հատվածի հետ համագործակցությունը, քանի որ միջազգային համագործակցության շրջանակներում շատ հաճախ մեր չճանաչված լինելը խանգարում է, և միջազգային որոշ մշակութային հիմնադրամներ չեն ցանկանում աշխատել Արցախի համապատասխան պետական լիազոր մարմնի հետ: 2019 թվականին կիրականացնենք զբոսաշրջային և մշակութային ծրագրեր: Սա կհանգեցնի նրան, որ զբոսաշրջային և նյութական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման ոլորտը մեկ աստիճանով կբարձրանա, քանի որ բացի պետական միջոցներից, ներգրավվելու են նաև մասնավոր միջոցներ և դրամաշնորհներ»,- մանրամասնել է Լ. Հովհաննիսյանը:
 
Իր հերթին «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ իրենք արդեն 10 տարի է՝ սերտ համագործակցում են զբոսաշրջության և մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող պետական լիազորված մարմինների հետ:
«Այս համագործակցությունը կշարունակվի հետագայում ևս: Վստահ եմ՝ պետական և հասարակական հատվածի համատեղ աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի, ինչի շնոհիվ էլ անցած տարիներին զբոսաշրջության բնագավառում հասել ենք հաջողությունների: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիյլանին, ում շնորհիվ եվրոպական դոնոր կազմակերպության հետ արդյունավետ համագործակցություն ունենք: Հուշագրի ստորագրմամբ պետական ծրագրերը կհամալրվեն՝  այդ թվում մասնավոր միջոցներով, որի արդյունքները տեսանելի կլինեն մինչև տարեվերջ. կունենանք լրիվությամբ կահավորված հյուսիսային զբոսաշրջային երթուղի, կիրականացնենք նաև ուսումնական ծրագրեր»,- ավելացրել է Ս. Շահվերդյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search