Artsakhpress

Հասարակական

Հանրապետական բժշկական կենտրոնում կտեղադրվի նոր համակարգչային շերտագրիչ

ԱՀ առողջապահության ոլորտի 2018 թվականի կարևոր ձեռքբերումներից կարելի է առանձնացնել մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի ներդնումը և նոր համակարգչային շերտագրիչի ներկրումը, որը առաջիկա օրերին կտեղադրվի Հանրապետական բժշկական կենտրոնում։

Հանրապետական բժշկական կենտրոնում կտեղադրվի նոր համակարգչային շերտագրիչ

Հանրապետական  բժշկական  կենտրոնում կտեղադրվի նոր  համակարգչային շերտագրիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել  է ԱՀ  առողջապահության նախարար Արայիկ  Բաղրյանը՝  նշելով, որ  հանրապետական  բժշկական  կենտրոնն  (ՀԲԿ) ունի համակարգչային շերտագրիչի  միջոցով  հետազոտություններ  իրականացնող  համապատասխան  բժիշկ-մասնագետ:
Նախարարի  խոսքով՝  ներդնելով մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքը, սահմանվել է հետազոտության արժեքը. մեկ հատվածի համար առանց կոնտրաստ նյութի՝ 50 000 դրամ, կոնտրաստ նյութով՝ 75 000, իսկ յուրաքանչյուր հաջորդ հատվածի համար՝ 25 000, ընդ որում հետազոտությունն իրականացվում է պլանային կարգով:  Գործող գնացուցակի 50%-ը վճարվում  է   քաղաքացու կողմից, իսկ  50%-ը՝  պետական պատվերի միջոցով։ 2018 թվականին, ընդհանուր առմամբ,  կատարվել է  79 հետազոտություն։
Ըստ  նախարարի,  որպես աջակցություն հանրապետության բնակչությանը՝ ԱՀ կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի  23-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն: Համաձայն որոշման՝  հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող մինչև 18 տարեկան անձանց դրամական օգնության տրամադրման չափը  50%-ից  հասցվել  է 100%-ի. վճարման  գինը  չպետք է գերազանցի  2 մլն դրամը:
«Հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ իրականցվել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ թոքային ախտահարումների բացահայտման նպատակով ֆլյուորոգրաֆիա, արգանդի վզիկի քաղցկեղի բացահայտման նպատակով՝ հիստոլոգիա,  կրծքագեղձի քաղցկեղի բացահայտման նպատակով՝ մամոգրաֆիա,  ոսկրանյութի խտությունը որոշելու համար՝ դենսիտոմետրիա և  դժվարամատչելի հետազոտություններ: Հետազոտություններ են  իրականացվել   նաև  ՀԲԿ-ում  առկա  համակարգչային շերտագրիչի  և   անգիոգրաֆիայի  միջոցով: Կորոնարոգրաֆիա հետազոտության ու պլանային կարգով ստենտի տեղադրման համար քաղաքացին վճարում է նախատեսված  գումարի 40%-ը, անհետաձգելի դեղապատ ստենտի տեղադրման դեպքում՝ արժեքի 30%-ը, իսկ անհետաձգելի ոչ դեղապատ ստենտի տեղադրումը, ինչպես նաև վերը նշված դեպքերի գումարի մյուս մասը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Աշխատանքներ են տարվել նաև ստենտերի գների նվազեցման ուղղությամբ և արդյունքում հնարավորություն է ստեղծվել այն ձեռք բերել սահմանված գնից 70 հազար դրամով էժան»,-մանրամասնել  է  Ա.  Բաղրյանը։
Կառույցի  կողմից նախապատրաստական աշխատանքներ են տարվել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդնման ուղղությամբ, որի կիրառման արդյունքում կկարգավորվի ինչպես քաղաքացիների հերթագրման գործընթացը, այնպես էլ փաստաթղթաշրջանառության  գործը։ Հավաքագրվել ու ամփոփվել են նաև ենթակա բուժհիմնարկներին անհրաժեշտ  բուժսարքավորումների անվանացանկերը՝ ըստ առաջնահերթության համալրելու նպատակով։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search