Artsakhpress

Հասարակական

«Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 424 գյուղական այց. նախարար

Առաջնային բուժօգնության օղակի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով «Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում շրջանային բուժհիմնարկների կողմից կազմակերպվել է 424 գյուղական այց և անցկացրել բնակչության մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ:

«Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 424 գյուղական այց. նախարար

«Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում»  ծրագրի շրջանակներում  կազմակերպվել է 424 գյուղական այց. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին  ասել  է  ԱՀ  առողջապահության  նախարար  Արայիկ  Բաղրյանը:
Նախարարը  նշել է, որ   2018 թվականի տարեկան կտրվածքով բնակչության լիարժեք բուժսպասարկման համար կատարվել է 295 հազար  209 լաբորատոր-գործիքային հետազոտություն և 32 հազար  219 դժվարամատչելի հետազոտություն, որոնք  2017 թվականին  համապատասխանաբար կազմել են  207 հազար 734  և  24  հազար  13  հետազոտություն: Հաշվետու տարում հանրապետության բուժհիմնարկներում էլ  կատարվել է 6426 վիրահատություն,  նախորդ  տարվա   6078-ի  դիմաց:
«Նախարարության ենթակա բուժհիմնարկների միջոցով 2018  թվականին հանրապետության բնակչությանն անվճար տրամադրվել է 253 մլն 339 հազար դրամ գումարի դեղորայք:Դրանցից կենտրոնացված կարգով դեղերի համար նախատեսված գումարով ձեռք է բերվել 178 մլն 322, 5 հազար դրամի չափով, իսկ բուժհիմնարկների  բյուջեի հաշվին՝ 75 մլն 16  հազարով։
 
«Համաձայն ԱՀ կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի թիվ 23-Ն որոշման՝  պետական բյուջեից հիվանդների բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով հատկացված 164 մլն 831 հազար  դրամ գումարից  146 մլն  965  հազար դրամը  բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով հատկացվել է որոշ հիվանդություններով տառապող 261 քաղաքացիների, 472 քաղաքացիներ էլ այլ քաղաքներում բուժումն  իրականացնելու նպատակով ճանապարհածախսի փոխհատուցման  համար ստացել  են 5 մլն 852 հազար  դրամ, իսկ 93 հիվանդի սանիտարական տրանսպորտով  տեղափոխման համար  հատկացվել  է 12 մլն 14 հազար  դրամ։ Անցած  տարի  բուժման նպատակով ՀՀ   են ուղեգրվել 900 հիվանդ, որը կազմում է ընդհանուր բնակչության 0,6 %-ը:Ուղեգրվել են հիմնականում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ոսկրածուծի բիոպսիա հետազոտության,  էպելիպսիայով, բրոնխիալ ասթմայով, արյան ու միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող հիվանդները, ինչպես  նաև   ճառագայթային բուժման  կարիք  ունեցողները:  Ուղեգրված հիվանդների 54%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները»,-տեղեկացրել  է  նախարարը  և  հավելել, որ   2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել է շուրջ 510 հազար ամբուլատոր հաճախում, հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19 հազար  200 մարդ։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search