Artsakhpress

Միջազգային

Թրամփը դեռևս մտադիր չէ արտակարգ դրության ռեժիմ մտցնել երկրում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայում արտակարգ իրադրության ռեժիմ մտցնել երկրում ու սպասում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ կոնգրեսի կողմից միջոցների հատկացման վերաբերյալ որոշման ընդունմանը:

Թրամփը դեռևս մտադիր չէ արտակարգ դրության ռեժիմ մտցնել երկրում

Թրամփը դեռևս մտադիր չէ արտակարգ դրության ռեժիմ մտցնել երկրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ներկայում մենք չենք դիտարկում երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հարցը: Մենք ուզում ենք, որ Կոնգրեսն անի ողջ աշխատանքը»,- հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ունի երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իրավունք, որպեսզի Կոնգրեսից ստանա միջոցներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով:
ԱՄՆ-ում դեկտեմբերի 22-ից բյուջետային միջոցների բացակայության պատճառով մասնակիորեն դադարեցված է դաշնային կառավարության աշխատանքը:  Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հանրապետականներն ու դեմոկրատները Կոնգրեսում համաձայնության չեն եկել պետբյուջեի շուրջ: Դեմոկրատները հրաժարվել են դաշնային գանձարանից միջոցներ հատկացնել մեքսիկական սահմանին պատ կառուցելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search