Artsakhpress

Միջազգային

Փարիզում պայթյունից առնվազն 20 մարդ է վիրավորվել, կա տեղեկություն մեկ զոհի մասին

Առնվազն 20 մարդ է վիրավորվել Փարիզի կենտրոնում գտնվող հացի խանութում տեղի ունեցած պայթյունից:

Փարիզում պայթյունից առնվազն 20 մարդ է վիրավորվել, կա տեղեկություն մեկ զոհի մասին

Փարիզում պայթյունից առնվազն 20 մարդ է վիրավորվել, կա տեղեկություն մեկ զոհի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Europa Press-ին։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ երկու տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, յոթ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, եւս 11-ը՝ թեթեւ։ Հաղորդվում է նաեւ մեկ զոհի մասին։ Սակայն դա առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
Ինչպես տեղեկացնում է PA-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը, հրշեջները վիրավորներին դուրս են բերել պատուհաններից եւ տարհանել շենքի բնակիչներին։
Ականատեսները ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել են, որ լսել են պայթյունի ձայնը, եւ մերձակա շենքերում գտնվող մարդիկ ասես հայտնվել են ծուղակում։
Միեւնույն ժամանակ, Փարիզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ պատահարի արդյունքում, բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել։
Շենքը, որտեղ որոտացել է պայթյունը, գտնվում է Փարիզի 9-րդ օկրուգի Թրեւի փողոցում, Ֆոլի-Բերժեր թատրոնի հարեւանությամբ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search