Artsakhpress

Հասարակական

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: « Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում: Ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում»,-նշված է գործակալության հայտարարության մեջ։
Ներբեռնելով և գրանցվելով GetContact-ում՝ հասանելի են դառնում  այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը, հնարավոր է դառնում կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ, գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։
Գործակալությունը  խորհուրդ է  տալիս ու հորդորում է չներբեռնել և չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար  անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Որքա՞ն եկամուտ է ունեցել Արցախի ընդդիմադիր պատգամավորը անցած տարում

Search