Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնավո հիմնադրամ կստեղծի, որին կփոխանցի սեփական աշխատավարձը:
Վրաստանի նախագահը կապրի Ֆրանսիայից ստացած կենսաթոշակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է newsgeorgia.ge կայքը՝ նախագահի տված մամուլի ասուլիսին հղումով:
Զարուբիշվիլիի ֆոնդը պետք է այլընտրանք դառնա նախագահի պահեստային հիմնադրամի համար, որը վերացվել է 2019 թվականին նախագահի վարչակազմի ֆինանսավորման կրճատումից հետո:
Ինքը՝ Զուրաբիշվիլին, կապրի Ֆրանսիայից ստացած կենսաթոշակով: Չնայած նրան, որ 2018թ.-ի օգոստոսից նա չի հանդիսանում Ֆրանսիայի քաղաքացի, 67-ամյա Ֆրանսիայի արտգործնախարարությունում ավելի քան 30 տարի աշխատելուց հետո շարունակում է կենսաթոշակ ստաալ:
Նախագահը նշել է, որ նոր հիմնադրամը բացարձակապես թափանցիկ է լինելու, և դրա ֆինանսավորման հետ կապված հարցերը կորոշի մեծամասնությունը: