Artsakhpress

Քաղաքական

Արցախ այցելած կոնգրեսականը որոշել է քվեարկվել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ որոշել է 2020թ. քվեարկվել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով CNN-ին։

Արցախ այցելած կոնգրեսականը որոշել է քվեարկվել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

Արցախ այցելած կոնգրեսականը որոշել է քվեարկվել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Պաշտոնական հայտարարությունն այս հաշվով նա խոստացել է անել գալիք շաբաթ։
«Ես քիչ պատճառներ չունեմ այս որոշումն ընդունելու համար։ Կան շատ խնդիրներ, որոնց բախվում են ամերիկացիները, որոնք ինձ անհանգստացնում են եւ որոնց լուծմանն ուզում եմ օգնել»,- ասել է նա։ Նման խնդիրների շարքում նա թվարկել է բուժօգնության հասանելիությունը, իրավապահ համակարգի բարեփոխումը եւ եղանակի փոփոխությունը։ Կենտրոնական հարց նա համարել է «պատերազմի ու խաղաղության» խնդիրը։
37-ամյա Թուլսի Գաբարդը հայտնի է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության քննադատությամբ։ Նշենք, որ Թուլսի Գաբարդը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, ինչպես նաեւ եղել է 2017թ. Հայաստան ու Արցախ այցելած կոնգրեսականների պատվիրակության կազմում։
Գաբարդը զինծառայություն է անցել՝ որպես կամավորական ծառայելով Ազգային գվարդիայում։ 2004-2006թթ. ծառայել է Իրաքում, ավելի ուշ եղել է ռազմական ոստիկանության բրիգադում դասակի ու հատուկջոկատայինների բրիգադի հրամանատար։ Գաբարդը ԱՄՆ Ազգային գվարդիայի մայոր է։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Search