Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանից ՌԴ քաղաքացիների են արտաքսել «քրիստոնեություն քարոզելու» համար

Ադրբեջանի իրավապահ մարմինները ՌԴ 9 քաղաքացու են արտաքսել երկրից անօրինական կրոնական հավաքներ կազմակերպելու համար:

Ադրբեջանից ՌԴ քաղաքացիների են արտաքսել «քրիստոնեություն քարոզելու» համար

Ադրբեջանից ՌԴ քաղաքացիների են արտաքսել «քրիստոնեություն քարոզելու» համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ը:

«Օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է Բաքվի տներից մեկում Ռուսաստանի 9-ը քաղաքացու կողմից անօրինական կրոնական հավաքներ կազմակերպելու փաստը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում է, տանն իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են քրիստոնեություն քարոզելու համար կրոնական ուղղվածության հինգ գիրք, 113 ձայնասկավառակ և 28 000 այցեքարտ:

Ռուս քաղաքացիների նկատմամբ արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, և նրանց արտաքսել են երկրից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search