Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» հերթական բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 240 մարդ

Նախօրեին Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» հերթական զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 240 մարդ, նրանցից 200-ը կալանավորվել է:

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» հերթական բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 240 մարդ

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» հերթական բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 240 մարդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 120 ձերբակալվածի մասին:

Նշենք, որ նախօրեին ֆրանսիական մի շարք քաղաքներում անցած ցույցերը կրկին ուղեկցվել են զանգվածային անկարգություններով:

Հայտնի է, որ մայրաքաղաք Փարիզում բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 8000 մարդ: 6 700 մարդ է հավաքվել նաև Բուրջայում, ուր իշխանություններն արգելել էին ցույցերը քաղաքի պատմական կենտրոնում: Հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց նաև Մարսելում, Թուլուզում, Բորդոյում և այլուր:

Սա «դեղին անթև բաճկոնների» թվով արդեն 9-րդ շաբաթօյա զանգվածային բողոքի ակցիան էր:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search