Artsakhpress

Միջազգային

Գերմանիայում վեց օդանավակայանի համաժամանակյա գործադուլ տեղի կունենա

Գերմանիայում օդանավակայանների անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել պահանջող Verdi արհմիությունն ընդլայնել է օդանավակայանների թիվը, որտեղ հունվարի 15-ին նախազգուշական գործադուլ տեղի կունենա:

Գերմանիայում վեց օդանավակայանի համաժամանակյա գործադուլ տեղի կունենա

Գերմանիայում վեց օդանավակայանի համաժամանակյա գործադուլ տեղի կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է DW.com-ը՝ հղում անելով արհմիության ներկայացուցչին, Ֆրանկֆուրտից բացի, գործադուլին կմիանան նաև Հանովերի, Բրեմենի, Գալլեի, Դրեզդենի և Էրֆուրտի օդակայանները: Աղբյուրի խոսքով՝ ուղևորներին խորհուրդ է տրվել պատրաստվել օդային հաղորդակցության զգալի խափանումներին:
Հանովերի և Բրեմենի օդանավակայաններում գործադուլը կմեկնարկի 00:00-ին և մեկ օր կտևի: Լայպցիգում անվտանգության համար պատասխանատու անձնակազմն աշխատանքը կդադարեցնի 04:00-ից մինչև 18:00-ը, Դրեզդենում՝ 03:00-21:00-ը, Էրֆուրտում՝ 06:00-22:00-ը, Ֆրանկֆուրտում՝ 02:00-20:00-ը, գրում է tert.am-ը:
Արհմիությունը ցանկանում է անվտանգության ոլորտի 23 000 աշխատակցի համար հասնել աշխատավարձի բարձրացման ժամում մինչև 20 եվրոյի չափով: Գործատուն այդ պահանջը չափազանց է համարում: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search