Artsakhpress

Միջազգային

Վարշավայում հայտարարել են, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է միասնական դիրքորոշում մշակեն Huawei-ի հետ կապված լրտեսության սկանդալի վերաբերյալ

Ավելի վաղ հայտնի էր դարձել ընկերության լեհական մասնաճյուղի աշխատակցի ձերբակալության մասին՝ Չինաստանի հետախուզության հետ համագործակցելու մեղադրանքով:

Վարշավայում հայտարարել են, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է միասնական դիրքորոշում մշակեն Huawei-ի հետ կապված լրտեսության սկանդալի վերաբերյալ

Վարշավայում հայտարարել են, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է միասնական դիրքորոշում մշակեն Huawei-ի հետ կապված լրտեսության սկանդալի վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն պետք է միասնական դիրքորոշում մշակեն Huawei-ի շուրջ լրտեսության սկանդալի հետ կապված: Այս մասին RMF FM ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Յոահիմ Բրուձինսկին, մեկնաբանելով այդ ընկերության լեհական մասնաճյուղի թոփ մենեջերներից մեկի լրտեսության մեղադրանքով ձերբակալությունը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լեհաստանի կառավարությունը Huawei-ը դուրս կմղի լեհական շուկայից, Բրուձինսկին ասել է, որ «նմանատիպ փաստարկներն ավելի ու ավելի հաճախ են հնչում ոչ միայն Լեհաստանում, այլև այլ երկրներում»: Այս համատեքստում նա նշել է Կանադան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ այլ պետություններ: «Այս հարցում առավել խելամիտ կլինի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների ընդհանուր դիրքորոշման արտահայտումը»,- եզրակացրել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search