Artsakhpress

Միջազգային

Իսլանդիայի ոստիկանությանն անհանգստացնում են Հյուսիսափայլը հետապնդող զբոսաշրջիկները

Իսլանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ զբոսաշրջիկները, Հյուսիսափայլը փնտրելով, վտանգվում են, քանի որ այնքան էլ փորձառու չեն երկրում ձմռանը երթեւեկելու համար:

Իսլանդիայի ոստիկանությանն անհանգստացնում են Հյուսիսափայլը հետապնդող զբոսաշրջիկները

Իսլանդիայի ոստիկանությանն անհանգստացնում են Հյուսիսափայլը հետապնդող զբոսաշրջիկները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զբոսաշրջիկների մեծամասնության ցանկություններից մեկն է տեսնել բնության այդ յուրահատուկ երեւույթը, գրում է NEWS.am:
Սակայն երկրի ոստիկանությունն անհանգստանում է, որ Հյուսիսափայլով հմայված զբոսաշրջիկների մեծամասնություն նախ ուշադրություն է դարձնում երկնքին ճանապարհին հետեւելու փոխարեն, որը կարող է չափազանց վտանգավոր եւ սառույցով պատված լինել:
Աքյուրեյրի քաղաքի ոստիկան Յոհաննես Սիգֆուսոնը պատմել է Sky News-ին, որ բացի վտանգավոր եւ անհարմար ճանապարհներից, զբոսաշրջիկների համար կարող է անակնկալ լինել եղանակի կտրուկ փոփոխությունը, որը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգ րոպե մեկ:
Օրերը կարճ են, ոռնում են սառը քամիները, իսկ այդ անբարենպաստ պայմաններում զբոսաշրջիկների անուշադրությունն երբեմն հանգեցնում է ողբերգության:
Այսպես, օրինակ, միայն 2018 թվականին Իսլանդիայում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացել է ավելի քան 20 օտարերկրյա զբոսաշրջիկ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search