Սուդանի արևմուտքում` հյուսիսային Դարֆուրի և արևմտյան Կորդոֆանի սահմանին, ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ է մահացել:
Սուդանում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է tert.am-ը:
Գործակալության փոխանցմամբ` ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին:
Վիրավորների թվի մասին ճշգրիտ տեղեկություն դեռ չկա: Ոստիկանությունն ուսումնասիրում է միջադեպի բոլոր հանգամանքները: