ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ Միացյալ Նահանգները սկսում է սիրիայից իր զորքերի դուրսբերումը:
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա նաև սպառնացել է Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով` սիրիական քրդերի դեմ հարձակման դեպքում, գրում է NEWS.am-ը:
«Մենք սկսում ենք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման երկար սպասված գործընթացը` միաժամանակ տարբեր կողմերից հարված հասցնելով «Իսլամական պետություն» խմբավորմանը: Եթե այն կրկին գլուխ բարձրացնի, կհարձակվենք նորից այդ տարածքում առկա ռազմաբազայից: Թուրքիային տնտեսապես կոչնչացնենք եթե որոշի հարվածել քրդերին», - գրել է Թրամփը:
Հիշեցնենք, ոչ 2018 թ. հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Եփրատի արևելքում գտնվող սիրիական քրդերի դեմ լայնածավալ գործողություն իրականացնելու մասին: Սակայն, ավելի ուշ, Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցից հետո հետաձգել էր որոշումը: