Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կատարվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ

«Գրանդ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում ներկայումս կատարվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ. ամբողջ տարածքը սալիկապատվում է սպիտակ քարով:

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կատարվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ

Ստեփանակերտի   Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կատարվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակիցը  տեղեկացել  է ԱՀ  քաղաքաշինության  նախարարությունից:
Տաճարի   հիմնարկեքը կատարվել է 2006 թվականի հուլիսի 19–ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։
«Միջոցների սղության պատճառով անցած 12 տարիներին տաճարի կառուցման գործընթացքը դանդաղեցվել է: Այնուհետև կատարել  են խոշոր ներդրումներ և  վերսկսել  աշխատանքները: Օրհնվել ու տեղադրվել են տաճարի խաչերն ու զանգերը: Կառույցը զվարթնոցատիպ ճարտարապետական լուծումներ ունի` կառուցված Անիի քարով, իսկ արտաքնապես այն նման է ՍԲ Հռիփսիմե վանքին: Ըստ  նախագծի՝ եկեղեցու տրամաչափը 30 մետր է, բարձրությունը՝ 35մ, իսկ զանգակատան բարձրությունը՝  24 մ: Եկեղեցու ներքևում 6 մետր բարձրությամբ նկուղային դահլիճ է, որի տակ էլ 2,60 մետր խորությամբ երկաթբետոնե բարձիկն է։ Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի   ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է»,-մանրամասնել  են   գերատեսչությունից՝   նշելով, որ Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարը նախատեսվում է շահագործման  հանձնել  ընթացիկ տարվա ապրիլի 7-ին: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Search