Artsakhpress

Հասարակական

Վիքիպեդիան դառնում է 18 տարեկան

Համացանցի ամենամեծ հանրագիտարանը՝ Վիքիպեդիան հունվարի 15-ին դառնում է 18 տարեկան։

Վիքիպեդիան դառնում է 18 տարեկան

Վիքիպեդիան դառնում է 18 տարեկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիքիմեդիա Հայաստանը՝ վիքիխմբագիրների և ազատ գիտելիքը տարածողների հետ հունվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում նշելու է հանրագիտարանի ծնունդը։ Այդ օրը, բացի տոնախմբությունից ու ջերմ հանդիպումներից, Վիքիմեդիա Հայաստանն ամփոփելու է նաև 2018-ին կատարած աշխատանքը, խմբագրումները, կազմակերպված միջոցառումներն ու համագործակցությունները։
Վիքիպեդիան բազմալեզու ազատ հանրագիտարան է, որը ստեղծել են Ջիմմի Ուելսն ու Լարի Սանգերը 2001 թվականին։ Ներկայումս Վիքիպեդիան համացանցի ամենաշատ օգտագործվող հանրագիտարանն է և 5-րդը՝ ամենաայցելվող կայքերի ցանկում։ Թեմատիկ ընդգրկման և տեղեկատվության ծավալի առումով Վիքիպեդիան համարվում է մարդկության ստեղծած ամենալիարժեք հանրագիտարանը, որտեղ հոդվածներ գրում, բարելավում և խմբագրում են աշխարհի ամենատարբեր հատվածներում բնակվող կամավոր խմբագիրները։ Որոշ գիտնականներ Վիքիպեդիան անվանում են մարդկության պատմության ընթացքում ստեղծած ամենանշանակալի երևույթը։
Հայերեն Վիքիպեդիան երբևէ ստեղծված հայալեզու ամենամեծ հանրագիտարանն է, որն այժմ պարունակում է ավելի քան 250 000 հոդված զանազան թեմաների վերաբերյալ։
Վիքիմեդիա Հայաստանի մասին
Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search