Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում գազատար է պայթել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում սողանքի պատճառով գազատար է պայթել, ասվում է Botas խողովակատար ընկերության հայտարարության մեջ:

Թուրքիայում գազատար է պայթել

Թուրքիայում գազատար է պայթել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է tert.am-ը:
«Հունվարի 14-ին Սաքարիայի նահանգի Դեգիրմենդերե բնակավայրի շրջանում սողանքի հետևանքով գազատար է պայթել: Փականները ժամանակին փակվել են, գազամատակարարումը դադարեցվել է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ հրդեհը հսկողության տակ է վերցված, սկսվել են խողովակի վնասված հատվածի սառեցմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումները: Բնակչությանը և ձեռնարկություններին անխափան գազամատակարարումն իրականացվում է այլընտրանքային ուղիներով:

«Թուրքիայի որևէ նահանգում գազամատակարարման դադարեցման հավանականության մասին խոսք չկա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Տուժածների մասին չի հաղորդվում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search