Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը պատրաստվում է խորհրդարանն ավելի նախաձեռնող դարձնել

7-րդ գումարման Ազգային ժողովը հրաժարվելու է տարիների ընթացքում ձևավորված արձագանքող դերից:

ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը պատրաստվում է խորհրդարանն ավելի նախաձեռնող դարձնել

ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը պատրաստվում է խորհրդարանն ավելի նախաձեռնող դարձնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմիցԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արարատ Միրզոյանը:
«Իր կազմում ունենալով ընտրողների ավելի քան 70%-ից ավելի ընտրողների վստահության քվեն, խորհրդարանական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը: Խորհրդարանը նաև պետք է դառնա ավելի նախաձեռնող, հրաժարվելով արձագանքողի տարիներ շարունակ ձևավորված իր դերից: Իմ եռանդը ներդնելու եմ նաև խորհրդարանական միասնական օրակարգ ձևավորելու գործում»,- ասաց Միրզոյանը:
Նախկին առաջին փոխվարչապետը նշեց, որ կառավարությունում իր առաքելությունն ավարտել է ու պատրաստ է ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը:
«Հանուն մեր պետականության, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հզորության, մեր ժողովրդի բարօրության, քաղաքացիների արժանապատվության, ազատության և իրավունքների: Հենց այս գաղափարներն էին ընկած նաև մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության և հարյուր հազարավոր քաղաքացիների նվիրումի ու պայքարի հիմքում: Ի թիվս այդ քաղաքացիների, իմ համեստ ջանքերն էլ բխում էին հենց այս հավատամքից: Քաղաքացիական և քաղաքական պայքարի մի քանի տարիների և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր եղած 1 տարվա ընթացքում: Նույնն էր և հեղափոխությունից հետո, առաջին փոխվարչապետի պաշտոնում աշխատելիս, որտեղ իմ առաջնային առաքելությունը համարում էի հնարավորն ու անհնարինը անելը, որ պետական մեքենան սահուն անցում ապրի և ավելի արդյունավետ շարունակի իր աշխատանքը հեղափոխության և Նոր Հայաստանի հռչակած կանոններով: Այժմ գործադիր իշխանությունում իմ առաքելությունն ավարտված է, և, ձեր համաձայնության դեպքում, ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը»,- նշեց ԱԺ նախագահի թեկնածուն:
Արարատ Միրզոյանը նշեց, որ իր թեկնածությունն այս պաշտոնում հատկապես պատասխանատու և պարտավորեցնող է դառնում այն գիտակցմամբ, որ նոր խորհրդարանը ձևավորվել է արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Search