Artsakhpress

Սպորտ

Տիգրան Պետրոսյանը միանձնյա գլխավորում է Հայաստանի առաջնության աղյուսակը

Երեկ տեղի են ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների երկրորդ տուրի պարտիաները:

Տիգրան Պետրոսյանը միանձնյա գլխավորում է Հայաստանի առաջնության աղյուսակը

Տիգրան Պետրոսյանը միանձնյա գլխավորում է Հայաստանի առաջնության աղյուսակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց մրցաշարում վստահ խաղ է ցուցադրում Տիգրան Պետրոսյանը, ով երկրորդ տուրում, ինչպես և առաջինում, առանց լուրջ դիմադրության կարողացել է հաղթանակ տոնել Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ:
Առաջին տուրում հաղթանակներ տոնած Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը կարճատև պայքարից հետո համաձայնել են ոչ-ոքի արդյունքի:
Մեկնարկային տուրում պարտություն կրած գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել Արամ Հակոբյանի նկատմամբ: Առաջնությունը պարտությունով մեկնարկած Սամվել Տեր-Սահակյանը ևս հաղթանակ է տոնել. նրա մրցակիցն էր Մանուէլ Պետրոսյանը:
Տիգրան Հարությունյան-Շանթ Սարգսյան պարտիան ավարտվել է հաշտությամբ:
Այսպիսով, երկրորդ տուրից հետո 2 միավոր վաստակած Տիգրան Պետրոսյանը սկսել է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանն առաջատարին զիջում են կեսական միավոր և կիսում 2-3-րդ հորիզոնականները: 
Կանանց մրցաշարի 2-րդ տուրի կենտրոնական պարտիայում Մարիա Գևորգյանը հաղթանակ է տոնել Սուսաննա Գաբոյանի նկատմամբ և սկսել միանձնյա գլխավորել աղյուսակը:
Գործող չեմպիոն Մարիա Կուրսովան անակնկալ պարտություն է կրել Արփինե Գրիգորյանից: Մարիամ Ավետիսյանը հաղթել է Մարիամ Մկրտչյանին, իսկ Աննա Խաչատրյան-Սիրանուշ Ղուկասյան և Անահիտ Մկրտչյան-Աստղիկ Հակոբյան պարտիաներն ավարտվել են հաշտությամբ:
Կանանց մրցաշարում առաջատարն է 2 միավոր վաստակած Մարիա Գևորգյանը: Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Խաչատրյանը և Անահիտ Մկրտչյանը 1.5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Search