ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը:
Ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, և Բաքուն այդ մասին լավ գիտի։ Այս մասին իտալական «la Repubblica» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ստանձնած պարտավորությունների խախտումները» ընթացիկ հարցը:
Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։
Հայաստանը և Թուրքիան մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի սկիզբը պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։
Սկսվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման աշխատանքները:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ միմյանց փոխանցվող տարբերակներով ոչ իդեալական, բայց փոխընդունելի որոշ ձևակերպումներ կարողացել են գտնել, սակայն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են:
Միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների 2124 շահառուներին փոխանցվել է 646 մլն դրամ :
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը նախօրեին շրջայց է կատարել Իվանյան և Հովսեփավան համայնքների՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամասերում։
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով գործընթաց սկսելու մասին որոշում կայացրեց:
Հայաստանի արժույթի շուկայում ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ։
Առաջիկա օրերին կվերսկսվի Մարտի 24-ից վերսկսվելու է Արցախի գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի կողմից կարտոֆիլի սերմի տրամադրման համար պայմանագրերի կնքման գործընթացը։
Ամփոփվել են Ռազմականացված հնգամարտի առաջնության հանրապետական փուլի արդյունքները։
Շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, սննդի սղությամբ պայմանավորված, դադարեցվել է «Երկարօրյա դպրոց»-ի պարապմունքները։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր՝ մարտի 24-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը մարտի 23-ին ստացել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ նա մարտի 6-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Մարտակերտի շրջանում, և առանց իր իմացության իր՝ «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։
Մարտի 24-ին` տեղական ժամանակով 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 24֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: Այս մասին նշել են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ այս թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար: «ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք- զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:
ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, այսօր որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:
Ի՞նչ կետեր են ներառվել զեկույցում եւ ի՞նչ ուղերձ է փոխանցում Եվրոպական խորհրդարանը․Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հարցազրույց է տվել իսպանական El Mundo թերթին, որում ներկայացրել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քայլերն ու սադրանքները, անդրադարձել Լաչինի միջանցքի արգելափակմանը, դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ թեմաների։
ամիս
շաբաթ
օր