Artsakhpress

Քաղաքական

Նախատեսված ծրագրերի մեծ մասը իրականացրել ենք. Մասիս Մայիլյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Անցած տարին ԱՀ արտաքին գործերի նախարարության համար հագեցած է եղել տարբեր իրադարձություններով և միջոցառումներով, որոնք այս կամ այն կերպ ազդել են մեր գործունեության վրա:

Նախատեսված ծրագրերի մեծ մասը իրականացրել ենք. Մասիս Մայիլյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Նախատեսված ծրագրերի մեծ մասը իրականացրել ենք. Մասիս Մայիլյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ մանրամասնելով, որ 2018 թ.-ին լրացել է Արցախի ազգային ազատագրական պայքարի, Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, և այդ առումով մեծ աշխատանքներ են տարվել արտերկրում, հատկապես մշտական ներկայացուցիչների, ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների, Հայ Դատի և տարբեր կազմակերպությունների միջոցով:
«Կազմակերպվել են մի քանի տասնյակ միջոցառումներ Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Սիդնեյում, Մոսկվայում, Բեյրութում և այլուր: Բացի դրանից, 2018 թվականին լրացել է նաև Սումգայիթում տեղի ունեցած հայերի ցեղասպանության 30-րդ տարին, որը ևս նշվել է հայկական տարբեր օջախներում, արտերկրում: Անցած տարի ՀՀ-ում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և նոր իշխանությունները ունեն նոր մոտեցումներ Արցախի հարցի կարգավորման շուրջ: Այդ մոտեցումները համապատասխանում են Արցախի իշխանությունների մոտեցումներին: 2018 թվականին լրացել է նաև ԱՀ ԱԳՆ ստեղծման 25-ամյակը: Կազմակերպվել են խորհրդակցություններ կենտրոնական ապարատի և արտերկրի մեր բոլոր ներկայացուցչությունների հետ: Այդ միջոցառումների շրջանակում դիվանագիտական կազմին ընդունել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպումներ են կազմակերպվել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի, նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ: Տարեվերջին ՀՀ-ում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Մենք ևս փորձել ենք օգտագործել այդ իրադարձությունը՝ ունենալով որոշակի մասնակցություն: Երևանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի մասնակից երկրների էքսպո ցուցադրություն, որտեղ ունեցել ենք տաղավար, և ներկայացրել ենք Արցախում արտադրված ապրանքները: Այդ կերպ ներկայացվել է նաև մեր զբոսաշրջային ներուժը: Մեր մշակութային գործիչները մասնակցել են Երևանում կազմակերպված Ֆրանկոֆոն երկրների համերգին: Այդ օրերին լրագրողների մի խումբ այցելել է Արցախ, և ֆրանսալեզու պարբերականներում հոդվածներ են հրապարակվել Արցախի վերաբերյալ: 2018 թ.-ի համար նախատեսված ծրագրերի մեծ մասը հասցրել ենք իրականացնել»,- ավելացրել է Մ. Մայիլյանը:
Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ անցած տարում ևս առաջնորդվել են ԱՀ Նախագահի ծրագրով:
«Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է հանդիսանում Արցախի միջազգային ճանաչումը և ապակենտրոնացված համագործակցությունը: Այս առումով մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի ճանաչման վերաբերյալ: Կարևոր ուղղություններից է նաև Սփյուռքի հետ հարաբերությունները: Այդ տեսանկյունից պետք է նշենք, որ տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ: Այս տարվա ընթացքում ակտիվացել է Ռուսաստանի ռեգիոնների հետ համագործակցությունը: Աշխատանք է տարվել նաև Աբխազիայի համայնքը ակտիվացնելու ուղղությամբ: Այնտեղ կազմակերպվող «Համշեն» ամենամյա փառատոնին մեր թիմի մասնակցությունը մեծ ոգևորություն է առաջացրել»,- նշել է Մ. Մայիլյանը:
ԱԳ նախարարի խոսքով՝ 2019 թվականին շարունակելու են հետևողականորեն աշխատել Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ, ինչպես նաև զարգացնել արտաքին տնտեսական հարաբերությունները տարբեր կառույցների և ընկերությունների հետ: Շարունակելու են աշխատանքները տեղեկատվական դաշտում, հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում փորձելու են ապահովել Արցախի մասնակցությունը:
Մամուլի ասուլիսին Մասիս Մայիլյանը պատասխանել է լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search