Artsakhpress

Քաղաքական

Մեր կողմից ստեղծված համակարգը կարող է միջազգային մեխանիզմի հիմքը կազմել. Մասիս Մայիլյան

Մեր կողմից ստեղծված համակարգը կարող է միջազգային մեխանիզմի հիմքը կազմել:

Մեր կողմից ստեղծված համակարգը կարող է միջազգային մեխանիզմի հիմքը կազմել. Մասիս Մայիլյան

Մեր կողմից ստեղծված համակարգը կարող է միջազգային մեխանիզմի հիմքը կազմել. Մասիս Մայիլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը՝ մասնավորապես միջազգային վերահսկման մեխանիզմների ստեղծմանը շփման գծում:
«Այս ուղղությամբ Արցախը իր կողմից աշխատանքներ է կատարել` միակողմանի ստեղծելով տեսադիտարկման համակարգը: Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք տրամադրել շահագրգիռ կողմերին այն տեսանյութերը, որոնք ՊԲ-ն գրանցում է առաջնագծից: Մեր կողմից ստեղծված համակարգը կարող է միջազգային մեխանիզմի հիմքը կազմել: Մենք գործնական քայլեր ենք անում զինադադարի պահպանման ուղղությամբ»,- նշել է Մ. Մայիլյանը:
Նախարարն ընդգծել է նաև, որ սերտ է համագործակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ: Նրա խոսքով՝ 2018 թվականին Արցախի և Ադրբեջանի սահմանին կազմակերպվել է 17 դիտարկում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Որքա՞ն եկամուտ է ունեցել Արցախի ընդդիմադիր պատգամավորը անցած տարում

Search