Artsakhpress

Մշակույթ

Ցանկանում ենք զրոյացնել զբոսաշրջային վիզաների գները. ԱԳ նախարար

Առաջիկայում Խորհրդարանի քննարկմանն ենք ներկայացնելու «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխված տարբերակը՝ կապված արտոնագրերի գների հետ:

Ցանկանում ենք զրոյացնել զբոսաշրջային վիզաների գները. ԱԳ նախարար

Ցանկանում ենք զրոյացնել զբոսաշրջային վիզաների գները. ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ մանրամասնելով, որ նպատակն է զրոյացնել զբոսաշրջային վիզաների գները:
«Արտոնագրերը կմնան, սակայն զբոսաշրջիկները չեն վճարի դրա համար: Անվտանգության տեսակետից կարևոր է, որ գրանցումները լինեն: Սակայն այս կերպ փորձելու ենք նպաստել զբոսաշրջիկների հոսքին դեպի Արցախ: Գործընթացը սկսված է, առաջիկա շաբաթներին հարցը կքննարկվի Ազգային ժողովում: Նշեմ նաև, որ 2018 թվականին 23 տոկոս աճ ենք արձանագրել կամ 5000 զբոսաշրջիկ ավել է այցելել Արցախ: Ընդհանուր առմամբ՝ այդ թիվը կազմել է 28 հազար 588 մարդ»,- ավելացրել է ԱԳ նախարարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search