Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 12–րդ տարելիցին կրկին սգո միջոցառում է տեղի ունենալու «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրության դիմաց։
Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության 12–րդ տարելիցին կրկին սգո միջոցառում է լինելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «Ակոս»–ը, Հրանտ Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառումը տեղի է ունենալու ժամը 15։00–ին, Օսմանբեյ թաղամասում, «Ակոս»–ի նախկին խմբագրության դիմաց, հայտնում է News.am-ը։
Սգո միջոցառումը կրելու է «Չենք հրաժարվում, ախպարիգ» վերնագրի ներքո։