Artsakhpress

Տնտեսական

Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան

Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում մտահոգությունների տեսքով տեղեկություններ են տարածվում, որ 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը:

Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան

Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ արձագանքելով այսօրինակ ապատեղեկատվությանը՝ որպես առաջին հերթին Արցախի տնտեսական համակարգին քաջածանոթ անձ՝ հայտարարում է, որ այդ մտահոգությունները տեղին չեն:

«Այս իմաստով կանդրադառնամ 2018թ.-ին իրականացված մի շարք ծրագրերի: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում միայն հիդրոէներգետիկ ոլորտում սկսվել են 10 նոր փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները, որոնց մի մասը՝ օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ: Բացի նշվածից, շահագործման են հանձնվել 5 փոքր ՀԷԿ-եր, և դրանց ընդհանուր ներդրումային արժեքը հասնում է մի քանի միլիարդ ՀՀ դրամի: Կապի և հեռահաղորդակցության ոլորտում, ըստ նախանշված ժամանակացույցի, 2018թ.-ի չորրոդ եռամսյակից սկսած՝ սկսվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային ծրագրի մեկնարկը: Շինարարության ոլորտում բարեգործական և ներդրումային միջոցներով իրականացվող խոշոր նախագծերի հետ կապված ֆինանսավորման խնդիրներ չկան:

Ի վերջո, տնտեսական տարին Արցախում եզրափակվել է երկնիշ տնտեսական աճով, որը մեկ անգամ ևս փաստում է տնտեսական զարգացման կայուն ընթացքի մասին, իսկ 2019թ.-ի ներդրումային մի շարք խոշոր ծրագրերի վերաբերյալ արդեն հայտարարվել է: Եվ բոլոր այս արձանագրված հաջողությունների հիմքում մեծ է ՀՀ իշխանությունների ծանրակշիռ և գործուն մասնակցությունը:

Ի դեպ, ցանկանում եմ վստահեցնել, որ արդեն ստեղծված են բոլոր նախադրյալներն առաջիկա տարիներին ևս Արցախում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար»,- գրել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Search