Ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հունվարի 16-ին Բաքվում կայացած հանդիպմանը, տեղեկատվություն են հրապարակել, թե «Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:
Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ

Գրեթե նույն իրողությանը հանդիպեցինք Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների 2018թ. հոկտեմբերին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ ԻԻՀ ԱԳ նախարարին Արցախի վերաբերյալ վերագրել էին հայտարարություն, որը նա պարզապես չէր արել:
Պետք է նշել, որ այս ձևակերպումը նորություն չէ, և Իրանի նախագահը, ԱԳ և պաշտպանության նախարարներն ադրբեջանցի իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում մշտապես ներկայացնում են այդ ձևակերպումը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության վերաբերյալ ձևակերպմանը, ապա իրանական կողմը մշտապես կարևորել է այդ սկզբունքը՝ հաշվի առնելով երկրում անջատողական վտանգը:
Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են հնչում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի հետ պաշտոնական հանդիպումներում: