Artsakhpress

Քաղաքական

Հայկական կողմը պետք է առաջ տանի ստեփանակերտյան կամ երևանյան սկզբունքները՝ առնվազն ներկայիս փաստացի ԼՂ վիճակի իրավական ամրագրումը․ Հայկ Խանումյան

Tert.am-ն Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ խոսել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին:

Հայկական կողմը պետք է առաջ տանի ստեփանակերտյան կամ երևանյան սկզբունքները՝ առնվազն ներկայիս փաստացի ԼՂ վիճակի իրավական ամրագրումը․ Հայկ Խանումյան

Հայկական կողմը պետք է առաջ տանի ստեփանակերտյան կամ երևանյան սկզբունքները՝ առնվազն ներկայիս փաստացի ԼՂ վիճակի իրավական ամրագրումը․ Հայկ Խանումյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայացնում ենք հոդվածը ստորև:

-Պարո՛ն Խանումյան, չնայած որ ՀՀ ներկայիս իշխանություններն ի սկզբանե հայտարարել էին, որ Արցախի անունից չեն բանակցելու Ադրբեջանի հետ, արդեն չորրորդ հանդիպումն է  տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և չնայած որ ի սկզբանե հայտարարված էր, որ հայ ժողովրդի համար բանակցություններից ոչինչ գաղտնի չի մնա, այնուամենայնիվ, հիմա ամենամեծ հարցը, որ կա օդում կախված, այն է, թե ինչ քննարկումներն են իրականում տեղի ունենում կողմերի միջև հանդիպումների ժամանակ: Ի՞նչ տպավորություն ունեք՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ քաղաքականություն են ընտրել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

-ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ չեն բանակցելու Արցախի իշխանությունների անունից, բայց չեն հայտարարել, ոչ ընդհանրապես չեն բանակցելու: Չգիտեմ՝ ինչ չափով են տեղեկացնում հանդիպումների մասին, բայց կարծում եմ՝ հիմնական պայմանավորվածությունների մասին հասարակությունը տեղյակ է:

Ինչ վերաբերում է հիմնախնդրի կարգավորման քաղաքականությանը, ապա կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները ժամանակ շահելու մարտավարություն են որդեգրել սպառազինություններ ձեռք բերելու համար: Սերժ Սարգսյանի պարտվողական քաղաքականությունն ու սպառազինությունների ձեռքբերման գործում հսկայական ժամանակ կորցնելն էականորեն թուլացրել է մեր դիրքերը: Հարկավոր է շտկել այդ թերությունները: ՀՀ այսօրվա իշխանությունները հենց դրանով էլ զբաղված են:

-ՀՀ իշխանությունների ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ առաջին հայտարարությունը Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին էր: Տեսնու՞մ եք ռեալ քայլեր ու հնարավորություններ այդ ծրագիրն իրագործելու ուղղությամբ:

-Կարծում եմ՝ Փաշինյանն այդ հայտարարությամբ նպատակ է ունեցել ընդգծելու Արցախի սուբյեկտայնությունը: Դրա համար ռեալ հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ Բաքուն որևէ արդյունքի հասնելու համար ստիպված լինի անմիջականորեն կապվել Ստեփանակերտի հետ: Այդպիսի վիճակ արդեն եղել է պատերազմի և հետպատերազմական առաջին տարիների ընթացքում:

-Վերջերս Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցավ Մնացականյան-Մայիլյան հանդիպում: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ համաձայնություն և արդյունավետ համագործակցություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

-Արդյունավետ փոխգործակցություն, կարծում եմ, կա: Մասիս Մայիլյանը, բացի արտգործնախարար լինելուց, նաև արցախյան խնդրի կարգավորման լավագույն գիտակներից է, և լավ կլինի, որ ՀՀ ԱԳՆ-ն այս հարցում հաճախակի լսի իր գործընկերոջը:

-Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ Ադրբեջանը պնդել է, որ չկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Ադրբեջանը հրաժարվում է դրանք կատարելուց, փոխարենը հիշատակել էր  Դուշանբեի հանդիպումը, որի ժամանակ ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համաձայնության էր եկել օպերատիվ կապի ստեղծման շուրջ: Ձեր կարծիքով՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ստվերելն ու Դուշանբեի պայմանավորվածությունը կարևորելը բացասական հետևանքներ կարո՞ղ է ունենալ բանակցային գործընթացում:

- Կարծում եմ՝ արժեր պնդել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը: Ես կարծում եմ, որ դրանք էական հարցեր չէին լուծելու, սակայն հռետորաբանության առումով կարևոր են:

- Այս օրերին նաև հայաստանյան քաղաքական, փորձագիտական դաշտը խոսում է  «Մադրիդյան սկզբունքների» ժամանակավրեպության մասին: Ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ, ո՞ր սկզբունքները պետք է հայկական կողմն առաջ մղի բանակցային գործընթացում:

-Հայկական կողմը պետք է առաջ տանի ստեփանակերտյան կամ երևանյան սկզբունքները, այսինքն՝ այն, ինչ մենք ենք ուզում, կարճ ասած` առնվազն ներկայիս փաստացի վիճակի իրավական ամրագրումը: Միջնորդների, միջազգային վերլուծական կենտրոնների կողմից առաջ քաշված սկզբունքները լավագույն դեպքում կարող են լինել հակամարտության բոլոր կողմերին ինչ-որ չափով բավարարող և ինչ-որ չափով չբավարարող առաջարկներ: Մենք պետք է պայքարենք մեզ բավարարող սկզբունքների համար և զերծ մնանք միջնորդի տեսանկյունից խոսելուց:

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search