Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

Արցախը լինելով ծովից հեռու, այստեղի բնակիչները ևս ծովի աղի պակաս ունեն:

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է Ստեփանակերտի  նորաբաց  «VitaSol» աղաբուժության  կենտրոնի  գործադիր  տնօրեն, բժիշկ  Հայկ  Պապիկյանը՝ նշելով, որ  դեռևս 2017թ-ից աշխատելով  Արցախում՝   ակներև դարձավ, որ արցախցիներին  ևս անհրաժեշտ է ոչ դեղորայքային պրոֆիլակտիկ բուժում։
Ըստ   տնօրենի՝  այդ  պակասը  լրացնելու  համար մտահղացում  է   առաջացել  Ստեփանակերտում   բացել  «Աղե քարանձավ», որը  ծովին փոխարինող այլընտրանք է:
«Աղաբուժությունը (հալոթերապիա) անհրաժեշտ  է  այն դեպքում, երբ երեխաների  կամ  մեծահասակների  մոտ  առկա են ցածր դիմադրողականություն, շնչուղիների  հիվանդություններ՝ գրիպ, կրկնվող բրոնխիտ և թոքաբորբ, ձգձգվող հազեր, պոլինոզ՝ այսինքն սեզոնային ալերգիա, ռինիտ՝ ադենոիդիտ, ֆարինգիտ, ալերգիկ և խրոնիկ հարբուխ, քնի խանգարումներ, մաշկային ալերգիաներ, նյարդային շեղումներ, սթրեսի նկատմամբ մեծ զգայունություն: Հալոթերապիան մարդկանց համար բուժական ազդեցություն ունի, որը տրվում է շնչելով աղի միկրոմասնիկներով հագեցած օդը։ Հալոթերապիան մեզ հայտնի է դեռևս դարեր առաջ և ցուցված է ոչ միայն որևէ խնդիր ունեցող հիվանդներին, այլ նաև որևէ գանգատ չունեցող մարդկանց համար: Կենտրոնում  տեղադրված  է  հալոգեներատոր  սարք, որն  օդը հագեցնում է աղի իոններով։ Մշտապես հալոգեներատորը լազերով չափում է և օդը հագեցնում անհրաժեշտ քանակի իոններով։ Աղե քարանձավում պատերը և առաստաղը ևս ամբողջությամբ աղով են պատված՝ միջավայրում բակտերիաներ անցնելուց խուսափելու համար»,-մանրամասնել է  Հ.  Պապիկյանը՝   հավելելով, որ  կենտրոնի աղը բերված է Երևանում գործող աղի հանքից:
Մեր  զրուցակիցն  ասել է  նաև, որ  հալոթերապիայի մեկ ամբողջական կուրս ստանալու համար անհրաժեշտ է առանց դադարի այցելել 15 անգամ։ Առաջին այցելության տևողությունը կազմում է 30 րոպե, այնուհետև, սկսած երկրորդ այցելությունից՝  40 րոպե։
Մեկ սեանս անց կացնելը «աղե քարանձավ»-ում հավասարազոր է 3-4 օր ծովի ափին անց կացնելուն։ Անկախ  տարիքից  բոլոր  ցանկացողները  կարող  են  այցելել  կենտրոն։
«Կենտրոնում  կան  մանկական և ընտանեկան փաթեթներ, որոնք էլ ավելի հարմարավետ են դարձնում «աղե քարանձավ» հաճախումը։ «VitaSol»-ում երեխաների  և մեծահասակների  համար ստեղծված է հետաքրքիր ժամանց՝ գերարագ «WIFI» կապ, հեռուտացույց, բազմաթիվ մանկական խաղեր։ Մեզ մոտ, ի տարբերություն նմանատիպ այլ կենտրոնների, գները բավականին մատչելի են. մինչև 7 տարեկան փոքրիկի և ծնողի համար մեկ այցելության գինը կազմում է 3000 դրամ, 7-15 տարեկանների համար՝ 2500 դրամ: Առկա են նաև տարբեր խմբային փաթեթներ, որոնցից մեկի դեպքում  15 հաճախումը կազմում է 40.000 դրամ։ Գինը կախված է սեանսների քանակից, տարիքային խմբից և կոնկրետ փաթեթից»,-տեղեկացրել  է  Հ.  Պապիկյանը:
«VitaSol» աղաբուժության կենտրոն չի  թույլատրվում  սուր  բույրով   օծանելիք  օգտագործած, ալկոհոլի, թմրանյութերի  կամ  հոգեմետ  նյութերի  ազդեցության  տակ   կամ  ոչ  սթափ  վիճակում, ինչպես  նաև   ինֆեկցիոն  հիվանդություններով, բարձր  ջերմությամբ և  հիվանդությունների սրացման  փուլում   գտնվող  հաճախորդներին:
«VitaSol» աղաբուժության կենտրոն հաճախող երկու երեխաների մայր Լիրա Միրզոյանն ասել է, որ ինքը շատ ուրախ է, որ Արցախում սկսել է գործել հալոթերապիա, հաշվի առնելով դրա խիստ անհրաժեշտությունը:
«Արցախում շնչառական ուղիների խնդիրներ ունեցող երեխաների թիվը մեծ է: Իմ երեխաները հաճախակի էին հիվանդանում և ես անընդհատ դիմում էի բժիշկներին: Երեխաներին  նշանակել էին ծովային բուժում, որը, ինչպես  շատերի, այնպես  էլ   մեզ  համար, հասանելի չէ: Այսօր ոգևորությամբ կարող եմ ասել, որ Արցախում զգացվում է ծովի շունչը: Հալոթերապիայի արդյունքը միանգամայն նկատվում է երեխաների մոտ»,-ավելացրել է Լ. Միրզոյանը և   նշել,  որ կենտրոնում երեխաների համար նախատեսված է էկոլոգիապես մաքուր խաղալիքներ, որոնցով նրանք խաղում են. նույնիսկ ժամանակի ավարտին էլ չեն ցանկանում դուրս գալ «աղե քարանձավ»-ից: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search