Հունվարի 16-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի մոտ, ծառայողական, սոցիալական ու այլ բնույթի տարբեր խնդիրներով, ընդունելության էին ներկայացել մի շարք քաղաքացիներ:
Կարեն Աբրահամյանի մոտ, ծառայողական, սոցիալական ու այլ բնույթի տարբեր խնդիրներով, ընդունելության էին ներկայացել մի շարք քաղաքացիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանգամանորեն ծանոթանալով ներկայացված խնդիրների բովանդակությանը, ԱՀ պաշտպանության նախարարը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է, օրինական հարթության մեջ, բարձրացված հարցերի համար գտնել լուծումներ, իսկ քաղաքացիներին հավաստիացրել, որ բանակի հրամանատարությունը այսուհետ ևս, կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բոլոր այն խնդիրները, որոնք որևէ կերպ առնչվում են հանրապետության պաշտպանական գերատեսչության հետ: